Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդի ապագայի մասին։
«Հալանդը կխաղա «Բորուսիայում» նոր մրցաշրջանում։ Նա միանգամայն համաձայն է։
Ես ամեն օր տեսնում եմ նրան ու կարող եմ ասել, որ նա իրեն ամբողջովին նույնականացնում է ակումբի հետ», – Կելի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ ավելի ֆուտբոլիստի հայրն ու Մինո Ռայոլան մի շարք ակումբների հետ քննարկել էին Հալանդի տեղափոխության հնարավորությունը։ Այդ ակումբների շարքում էին նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»։