ТАСС-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից: