fbpx
Հասարակություն

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է չերկարաձգվի

Այսօր ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը նշել է, որ Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է և չերկարաձգվի, կա ռիսկի գործոն:

Մովսես Վարդանյանը մասնակցել է «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ եւ այս տարի նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին։

Տնօրենը նաև հույս է հայտնել, որ այդ ռիսկերը հնարավոր է և կրճատվեն՝ հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը: Ըստ Մովսես Վարդանյանի, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են 2015-2016 թվականներից. «Հաշվի առնելով այլ երկրների փորձը նույնատիպ էներգաբլոկերի օրինակով՝ անվտանգության հիմնավորման առկայության դեպքում մենք պատրաստվում ենք ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել ևս 5-10 տարով»:

Ըստ տնօրենի, 2026 թ-ին, Հայաստանի գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի:

Մովսես Վարդանյանը հայտնել է, որ մայիսի 15-ից բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այս տարին, ըստ նրա, ատոմակայանի համար վերանորոգման ամենադժվար փուլն է լինելու. աշխատելու են բարելավել կայանի անվտանգությունը, երկրորդ էներգաբլոկի ռեակտորի կորպուսի մետաղն են շիկամշակելու, որից հետո միայն պետական կարգավորող մարմնից կարող են 10 տարվա արտոնագիր ստանալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ