fbpx
ՏՏ

Հաքերները հնարավորություն ունեն խմբագրելու հաղորդագրությունները WhatsApp-ում

Կիբերանվտանգության ապահովման հարցով իսրայելական Check Point Software Technologies Ltd. ընկերությունը հայտարարել է, որ բացթողումներ է հայտնաբերել հայտնի WhatsApp հավելվածում, որոնք կարող են հաքերներին թույլ տալ խմբագրել ինչպես հանրային զրույցները, այնպես էլ անձնական հաղորդագրությունները։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ինչպես հայտնում են ընկերությունից, փորձագետները խմբագրման 3 պոտենցիալ միջոց են հայտնաբերել: Դրանցից մեկը թաքնված է «ցիտատա» ֆունկցիայում: Երկրորդ միջոցը հաքերներին թույլ է տալիս փոխել պատասխանի տեքստը: Իսկ երրորդ միջոցը անձնական հաղորդագրություն է ուղարկում խմբակային չաթ՝ հաղորդագրությունը տեսանելի դարձնելով բոլոր մասնակիցների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ