fbpx
Հասարակություն

Կայացել է «Միասնության ուժը-2019» հավաքի բացումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հանքավանում մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած «Միասնության ուժը-2019» խորագրով ուսանողական-երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը։

Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից ու Արցախից, Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողներ ու հարազատներ։

Հանդիսությունը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ելույթով։

Հավաքի գաղափարախոսության հիմքում բացի մարզական, մշակութային, ինտելեկտուալ թեմաներից, ռազմահայրենասիրական ուղղությունն էր՝ սահմանին կանգնած և այն անառիկ պահելու համար ամենաթանկ գինը տված տղաների մեծարումը։

Ողջունելով Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատներին և ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանը հաջողություն ու բարի երթ է մաղթել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։

Նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ նման միջոցառումն անցկացվում է Պոլիտեխնիկի ճամբարում, որտեղ նորարարությունը պետք է զարգանա տնտեսության և գիտության տարբեր ճյուղերի հետ համահունչ՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Միջոցառումն անցկացվում է արդեն 4-րդ անգամ՝ Պոլիտեխնիկի ուսումնաառողջարանական ճամբարում մեկտեղելով Հայաստանի և Արցախի 15 ԲՈւՀ-երի ուսանողների։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ