Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

Ամենադիտվածներ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին այցելել է ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն՝ խմբի երկրորդ հերթափոխին հաջողություն մաղթելու մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Այդ մասին տեղեկացնում են Հալեպում ՀՀ հյուպատոսարանից:

Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանից Սիրիա է մեկնել մարդասիրական առաքելություն իրականացնող երկրորդ խումբը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հերթափոխը հիմնականում զբաղվում է Հալեպի ծայրամասային շրջանների ականազերծման աշխատանքներով, ինչպես նաև Հալեպի բնակիչներին բժշկական ծառայությունների տրամադրմամբ:

 

Ամենաթարմ