Այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Այդ մասին shantnews.am-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից։ Տասնյակ ռումբեր են տեղացել Հալեպի ծայրամասային շրջանների, հատկապես՝ Համատանիե և Սեյֆ ալ Տալուե թաղամասերում։
Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 15-ի:

Մի շարք թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ մի շարք զոհերի դիակներ են մնացել այրված ավտոմեքենաների տակ: Մինչև այս պահը, քաղաքի նշված հատվածների ռմբակոծումը շարունակվում է: «Ալ Մայադին» արաբական կայանի հաղորդմամբ՝ Հալեպի այս ռմբակոծության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման վրա։



