fbpx
Հասարակություն

Համաճարակները ուղեկցել և ուղեկցելու են մարդկությանը․ Դավիթ Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մեկ տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում բժիշկները գործադուլով էին սպառնում՝ պահանջելով կառավարությունից որ պաշտպանեն իրենց: Պատճառն այն էր, որ բնակիչները չէին հավատում էբոլայի փաստին և հարձակվում էին նրանց վրա:

Գվինեայում 2014թ. սկսված Էբոլայի հերթական համաճարակի ժամանակ սնահավատ վարակակիրները բժիշկների փոխարեն այցելում էին բուսաբուժությամբ զբաղվողների և տարատեսակ ծեսեր իրականացնողների մոտ: 14-րդ դարի Եվրոպայում թևածող և տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած Սև մահի համաճարակի ժամանակ հսկայական ազդեցություն ունեցող Կաթոլիկ եկեղեցին համարում էր որ տեղի ունեցողը լոկ պատիժ է մարդկության մեղքերի համար և պայքարում էր դրա դեմ կրոնական երթերով:

1957-58թթ. բռնկված սուր շնչառական վարակիչ հերթական վիրուսի կամ Ասիական գրիպի ժամանակ շատերը կրկին անգամ թերահավատորեն էին մոտենում տեղի ունեցողին, սակայն դա չխանգարեց որ վիրուսը մոտ 2 միլիոն մարդու կյանք խլի:

Մարդկության հազարամյակների պատմության շրջանակներում համաճարակները ուղեկցել և ուղեկցելու են մեզ: Դա աքսիոմ է: Սկսած օրինակ պատմության հայտնի համաճարակներից 6-րդ դարի Հուստինիանոսի ժանտախտից մինչև Կորոնավիրուս: Այս առումով պետք է նշել, որ եղել և այժմ էլ կան համաճարակների համատեքստում տարբեր դավադրապաշտական և եթե կուզեք մառազմատիկ մոտեցումներ, կամ ուղղակի ցնդաբանություններ: Եթե Աֆրիկայում էբոլայի համաճարակների ժամանակ շատերը չեն հավատում տեղի ունեցողին և ամեն ինչում մեղավոր են համարում «չարի խորհրդանիշ սպիտակ համազգեստով» մարդկանց, ապա օրինակ Հայաստանում կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտական տենդենցը պտտվում է ինչ որ ջհուդամասոնների շուրջ:

Եթե միջնադարում ժանտախտը համարվում էր ոչ թե հիվանդություն այլ երկնային պատիժ, ապա այժմ կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտությունը պտտվում է հիվանդության մտացածին լինելու մարդկանց պատվաստելու և այդ կերպ մոլորակի բնակչության մի մասին ոչնչացնելու ցնդաբանության շուրջ: Իհարկե, մարդկանցից շատերը գերադասում են վարդագույն ակնոցները և ոչ թե դառը իրականությունը, որովհետև դառը իրականությունը դա հոգեբանական սթրես կամ լարվածություն է առաջ բերում:

Սակայն մարդիկ չեն գիտակցում որ տրվելով մոլեգնող համաճարակի շուրջ տարատեսակ հակագիտական ցնդաբանությունների քարոզին հավասարվում են աֆրիկյան ինչ որ մի ցեղի ներակայացուցիչներին, ովքեր չեն հավատում Էբոլայի գոյությանը իսկ սպիտակ համազգեստով բժիշկներին էլ համարում են չարի խորհրդանիշ»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2996519770397277

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ