էբոլա
Կանադան սահմանափակումներ է մտցնում Էբոլայի բռնկման պատճառով
Կանադան 90 օրով կասեցրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ուգանդայի և Հարավային Սուդանի բնակիչների մուտքը երկիր՝ Էբոլա վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Բունդիբուգյո Էբոլայի բռնկումը սրվում է. ԱՀԿ-ն հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ
Էբոլայի հազվագյուտ Բունդիբուգյո շտամի հետևանքով 131 մահվան դեպք և ավելի քան 513 կասկածելի դեպք է գրանցվել, ինչը դրդել է ԱՀԿ-ին հայտարարել միջազգային արտակարգ իրավիճակ։ Պատվաստանյութերի բացակայությունը և վարակի տարածումը դեպի Գոմա քաղաք մեծացնում են վտանգը։
Համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ՝ Կենտրոնական Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլա վիրուսի բռնկման պատճառով:
Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում. 65 զոհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգում հաստատվել է Էբոլայի նոր բռնկում, որը խլել է 65 մարդու կյանք։ Առողջապահական մարմինները զգուշացնում են վիրուսի տարածման վտանգի մասին։
Ուգանդան հայտարարեց Էբոլայի վերջին բռնկման ավարտի մասին
Ուգանդան պաշտոնապես հայտարարեց Էբոլայի վերջին բռնկման ավարտը՝ 42 օր առանց նոր դեպքերի:
Համաճարակները ուղեկցել և ուղեկցելու են մարդկությանը․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեկ տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում բժիշկները գործադուլով էին սպառնում՝ պահանջելով կառավարությունից որ պաշտպանեն իրենց: Պատճառն այն էր, որ բնակիչները չէին հավատում էբոլայի փաստին և հարձակվում էին նրանց վրա: Գվինեայում 2014թ. սկսված Էբոլայի հերթական համաճարակի ժամանակ սնահավատ վարակակիրները բժիշկների փոխարեն այցելում էին բուսաբուժությամբ զբաղվողների և տարատեսակ ծեսեր իրականացնողների…
ԱՀԿ-ն մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա՝ նոր մահացու հիվանդության ուսումնասիրման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա: Խումբ այնտեղ ուսումնասիրություններ է անցկացնելու՝ կապված անհայտ հիվանդությունից մահացած կնոջ դեպքի հետ: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մինչ այս անհայտ հիվանդությունից: Նրան հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: ԱՀԿ-ն…
Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից
Աշխարհում հայտնաբերվել է անհայտ նոր հիվանդություն, որը մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նշվում է, որ Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ, որից գիտնականները ենթադրել են, որ դա նոր հիվանդություն է: Ըստ աղբյուրի՝ կինը մահացել է հիվանդանալուց անմիջապես հետո:…
Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1500 մարդ է մահացել Էբոլա վիրուսից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետևյալն է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված և 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած…
Ուգանդայում Էբոլայի դեմ պատվաստում են անցկացնում
Ուգանդայում պատվաստում են անցկացնում Էբոլա տենդի դեմ։ Հիվանդությունը երկիր է թափանցել Կոնգոյից, որտեղ գրանցվել է այս հիվանդության լուրջ բռնկում: Anadolu Ajansi-ն հայտնում է, որ պատվաստումն անցկացնում են Կոնգոյի, Կագանդոյի, Բվերայի և Մպոնդվեի սահմանին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի 96 դեպք: Գրանցվել է նաև մահվան 2 դեպք՝ հունիսի 11-ին և 12-ին մահացել էին…
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը
Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին: «Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ վարակվելու 1251 դեպք է գրանցվել՝ 1185 հաստատված և 66 հնարավոր, կա 803 մահացած և 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում…
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 927 դեպքի և 584 զոհվածի մասին: «Համաճարակի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի թիվը հասել է 1009-ի` ներառյալ հաստատված 944 դեպքերը և 65 հնարավորները»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: Բացի…











