fbpx
Իրավական

«Համաձայնության ենք եկել մեր վարչապետի շնորհիվ», – «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ

«Ղեկը աջ»  նախաձեռնության  անդամները երկար ժամանակ կառավարության շենքի դիմաց  բողոքելուց հետո ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հանդիպում են ունեցել կառավարության անդամների հետ և իրենց առաջարկները ներկայացրել կառավարությանը: Քննարկումների արդյուքնում կառավարությունը  օրենսդրական համապատասխան փոփոխություններ է նախաձեռնել: Փաթեթն e-draft.am պաշտոնական կայքում դրվել է հանրային քննարկման։

«Եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, ապա հաջորդ օրվանից հնարավորություն կստանանք մենքենաները մինչև ապրիլի 1-ը ներմուծել  Հայաստան»: 

Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած ծրագրի հետ համաձայն են:

«Անհամաձայնություն կա միայն որոշ դետալների հետ կապված, որոնց լուծման համար այժմ  և՛ «Ղեկը աջ»  նախաձեռնությունը, և՛ Տրանսպորտի նախարարությունը, և՛ այլ շահագրգիռ գերատեսչություններ աշխատում են»:

Նախաձեռնության անդամները նախկինում շեշտում էին, որ համաձայն չեն աջ ղեկերի ձախ կողմ տեղափոխելուն: Նախկինում պնդում էին, որ աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելը վտանգավոր և ծախսատար գործընթաց է, իսկ այսօր այս հարցի լուծումը ևս ստացել են: 

«Այդ ընթացակարգը հիմա գործում է, այն մեզ չի վերաբերում: Մեր ներմուծած մեքենաների ղեկերը չեն փոփոխվելու, մնալու են  գործարանային կառուցվածքով: Համաձայնության ենք եկել մեր վարչապետի շնորհիվ»:  

Ըստ Գասպարյանի՝ այս օրերին Վրաստանի սահմանին մոտ 500 մեքենա կա, թիվը ավելանում է, մոտ 300 մեքենա էլ կա, որ դեռ չի հասել սահման:  

Փոխանցում է a1plus.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ