fbpx
Սպորտ

Համահայկական խաղերի մեդալների հաշվարկի առաջատարը Երևանի թիմն է

Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Երևանի թիմը:

Երևանի թիմն ունի 110 մեդալ` 49 ոսկե, 31 արծաթե և 30 բրոնզե: Երկրորդ տեղում 27 մեդալով Գյումրին է` 10 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե: Եռյակը եզրափակում է Էջմիածնի թիմը` 20 մեդալ` 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ