Ինչպես ազդել մարդկանց վրա
Մենք շարունակեցինք մեր զրույցը։ Անվտանգության նախկին աշխատակիցն ավելի խորացավ այն պրակտիկայի մեջ, որոնցով համակարգը Հայաստանում ազդում է հանրության վրա: Նա բացատրեց, թե ինչպես են օգտագործում լրագրողների, շոուբիզնեսի ներկայացուցիչների, հասարակական ու քաղաքական գործիչների իրենց նպատակներին ծառայեցնելու համար:
«Նրանք օգտագործում են այդ մարդկանց՝ իրենց ուզած հասարակական կարծիքը ձևավորելու համար։ Նրանք վերահսկում են այն, ինչ հաղորդվում է մամուլում, ում թույլ են տալիս խոսել, և ում պետք է՝ լռեցնում են», ասաց նա։
Նա շարունակեց բացատրել, թե ինչպես են խանգարող մարդկանց հեռացնում ասպարեզից և թուլացնում՝ կանխելու իրենց ծրագրի դեմ որևէ գործընթաց:
«Իրենց հակառակորդներին չեզոքացնելու համար օգտագործում են օրինական և ապօրինի միջոցներ կամ դրանց համակցում»,- ասաց նա։ «Ձերբակալում են մարդկանց շինծու մեղադրանքներով, հալածում են, սպառնում, հարկ եղած դեպքում բռնություն էլ են կիրառում: Լինում են դեպքեր, որ բացահայտում են ինչ-որ անօրինական արարքներ տվյալ անձանց կողմից և դրանց միջոցով են լռեցնում»։
Նա նկարագրեց, թե ինչպես է համակարգը տեղեկատուների և լրտեսների ցանց պահում ամբողջ երկրում, որոնք մշտապես վերահսկում են բնակչությանը այլակարծության կամ ապստամբության որևէ նշան հայտնաբերելու համար:
«Նույնիսկ անմեղ մարդիկ կարող են թիրախ դառնալ»,- ասաց նա։ «Եթե նրանք ընկալվեն որպես համակարգի համար սպառնալիք, կարող են ենթարկվել ոտնձգությունների, ահաբեկման կամ ավելի վատ։ Կա մշտական հսկողություն, և դա մեծ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի ու կյանքի որակի վրա»:
«Մարդիկ վախենում են իրենց միտք արտահայտել կամ իրենց կարծիքը բարձրաձայնել»,- ասաց նա։ «Բայց կա ավելի վատ պրակտիկա. մարդիկ անիմաստ են համարում իրենց հանրային գործը, քանի որ անհասկանալի կերպով մշտապես անօգուտ գործի է վերածվում իրենց բոլոր արարքները։ Իսկ դա ավելի ցավալի է անդրադառնում անհատների վրա։ Հանրությունն ապրում է մշտական վախի ու անորոշության մեջ՝ չիմանալով, թե ում կարող է վստահել կամ ով է հետևում իրեն: Դա հոգեբանական պատերազմի ձև է, որը կարող է նույնքան վնասակար լինել, որքան ֆիզիկական բռնությունը»:
Երբ ես լսում էի նրա խոսքերը, տանյակ օրինակներ էին անցնում գլխովս, որոնց առերեսվել եմ, բայց գլուխ չեմ հանել, որ դրանք այդքան ուղիղ իմաստով են տեղի ունեցել: Խորապես մտահոգիչ էր այն միտքը, որ բոլոր մարդիկ ապրում են վախի մեջ՝ չկարողանալով խոսել անարդարությունների դեմ։
Շունչս պահած սպասում էի, որ ասեմ՝ խոսքի ազատության կարևորությունը և դրա համար պայքարելու անհրաժեշտությունը կարևոր է՝ անկախ գնից: Բայց նա անընդհատել շարունակեց կիսվել հասարակական գործչների առաջխաղացման և նրանց առաջնորդելու իր փորձով: Նա բացատրեց է, թե ինչպես է հավաքագրել և համոզել նրանց աշխատել համակարգի համար: Սա ոչ թե համակարգի անունից էր արվում, այլ պետության, սակայն անթույլատրելիից խուսափելու համար բոլոր գործիքներին դիմում էին, որպեսզի պահպանեն վերահսկողությունը։
«Ես բարյացկամ մոտենում էի հայտնի գործիչներին ու համոզում, որ համագործակցեն մեզ հետ»,- ասաց նա։ «Սկզբում նրանք տատանվում էին, բայց ես նրանց խրախուսանք էի առաջարկում, ըստ նրանց բնութագրի, և համոզում, որ դա իրենց շահերից է բխում։ Ոմանց խրախուսական մեթոդը չէր համապատասխանում և օգտվում էի նրանց թույլ կողմերից, որոնց մասին արդեն տվյալներ ունեի»:
«Հիշում եմ մի դրվագ, որտեղ քաղգործիչը որոշ կասկածներ էր հայտնում արված քայլերի վերաբերյալ»,- ասաց նա։ «Նա անհանգստացած էր, որ դրանք կարող են վնասել իր հեղինակությանն ու վանել իր հետևորդներին իրենից, որոնք իրեն համարում են ազնվագույն և ուժեղ մարդ: «Բայց ես հանգստացրեցի և համոզեցի, որ դա ավելի մեծ բարօրություն և համբավ կբերի իրեն»:
Նախկին աշխատակիցը բացատրեց, թե ինչպես է այդ հասարակական գործիչը վճռորոշ դեր խաղացել հասարակական կարծիքի ձևավորման և անվտանգության ծառայության օրակարգի առաջմղման գործում:
«Նա լրջագույն նպաստ բերեց մեր օրակարգն առաջ մղելու գործում»,- ասաց նա: «Նրա ազդեցությունը մեզ թույլ տվեց վերահսկել ուժգնացող վտանգավոր նարատիվը և լռեցնել ընդդիմացողներին»։
Երբ ես լսում էի նրա պատմությունը, ես չէի կարող չմտահոգվել այն մտքից, որ հասարակական գործիչները շահարկվում են որոշակի օրակարգի ծառայելու համար: Դա սթափեցնող ազդակ էր բոլորի խոսքից զգոն լինելու անհրաժեշտության մասին, թե ում ենք ընտրում հետևել և աջակցել:
Նա բացեց հասարակական գործչի առաջխաղացման իր փորձի ցավալի կողմը,- «Թեև մենք կարողացանք հասնել մեր նպատակներին այս մարդու միջոցով, բայց դա իր գինն ունեցավ նրա համար։ Այդ գործիչը գնալով ավելի ու ավելի էր կախվածության մեջ ընկնում մեզնից՝ ուղղության հարցում, և մենք սկսեցինք վերահսկել նրա կյանքի գրեթե բոլոր անկյունները։ Մենք վերահսկում էինք, թե ում հետ է առնչվում, ուր է գնում, ինչ է խոսում, նույնիսկ՝ անձնական կյանքում։ Դա վերահսկողության այնպիսի մակարդակ էր, որից դժվար էր ազատվել»:
Զրուցակիցս նաև կիսվեց, որ հասարակական գործիչը բախվել է հասարակության անցանկալի արձագանքի և քննադատության այն բանից հետո, երբ բացահայտվել է նրա առնչությունը անվտանգության ծառայության հետ: Ըստ նրա, այսպիսի խիստ վերահսկողության մակարդակը այնքան է սեղմում օղակը, որ սուր աչքով մասնագետները, լրագրողները նկատում են կախվածությունը։ Եվ մի քանի սադրիչ հարցերից հետո գործիչը չէր կարողացել թաքցնել իր կապը համակարգի հետ, որից հետո սկսեց դաժան արձագանքը սոցիալական ցանցերում, ինչը չեն կարողացել կանգնեցնել այդ պահին։
Նախկին աշխատակիցը շարունակեց, -«Երբ բացահայտվեց նրանց առնչությունը մեզ հետ, նա բախվեց նշածս արձագանքի՝ քննադատության ու ծաղրի։ Նրա համբավը արատավորվեց, և անհրաժեշտություն առաջացավ մեծ աշխատանք տանել հետևորդների վստահությունը վերականգնելու համար։ Դրա համար անհրաժեշտ եղավ դժբախտ պատահար կազմակերպել, բայց խորը վնաս չպատճառելով նրան։ Այնուհետև տիրեց լռություն հանրության կողմից, քանի որ նաև մեղքի զգացում էինք տարածքում, որպեսզի կարողանանք հսկողության տակ առնել հանրության գործողությունները էմթցիաների միջոցով, որից հետո էլ նրան ներկայացրեցինք որպես հանրային անտեղի պարսավանքի զոհ ու հանրությունը սկսեց սիրաշահել գործչին՝ վերականգնելով նրա բարի համբավը։»
Անվտանգության նախկին աշխատակիցը շարունակեց կիսվել իր փորձով, թե ինչպես է մարդկանց վրա ազդում համակարգը Հայաստանում: Նա պտմեց իր մասնակցությամբ հետաքննությունը` կապված հայտնի քաղաքական գործչի հետ, ով զբաղվում էր հանցավոր գործունեությամբ և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:
«Մենք տեղեկություն էինք ստացել, որ այդ քաղաքական գործիչը ինչ-որ անօրինական գործունեությամբ է զբաղվում, ուստի հետաքննություն սկսվեց, որը ես էի գլխավորում։ Մենք շատ ապացույցներ հավաքեցինք, բայց ամեն անգամ, երբ փորձում էինք գործն առաջ տանել, մեզ համար խոչընդոտներ ու պատնեշներ էին ստեղծվում»,- ասաց նա։
«Մի քանի կարևոր փորձերից հետո հասկանալի դարձավ, որ մենք համակարգ ենք համակարգի մեջ, և որ քաղաքական գործիչն ունի հզոր հովանավորներ ավելի բարձր մակարդակներում, որոնք պաշտպանում էին իրեն և դժվարացնում իրավական գործողությունների իրականացումը: Պարզ էր, որ այս քաղաքական գործիչը կապեր ու պաշտպանվածություն ուներ իշխանության մեջ գտնվող մարդկանցից։ Մենք փորձեցինք գործն առաջ տանել, բայց ի վերջո այն փակվեց, և մեղավորը չպատժվեց»,- ասաց նախկին աշխատակիցը։
Նա շարունակեց արտահայտել իր հիասթափությունը համակարգից և այն մասին, թե ինչպես է այդ կոռուպցիոն պրակտիկան ազդում լայն հասարակության վրա:
«Հուսահատեցնող է տեսնել, թե ինչպես մի քանի անհատների կոռուպցիոն գործելակերպը կարող է ազդել այդքան շատ մարդկանց վրա։ Այս դեպքում քաղաքական գործիչը շարունակեց իր հանցավոր գործունեությամբ զբաղվել, իսկ հասարակությունը մնաց անտեղյակ։ Հասարակության մեջ վխտում է թմրանյութերը։ Ամեն պատի տակ առք ու վաճառք է իրականացվում։ Վաճառելիս չեն նայում տարիքը, սեռը, ով լինելը։ Բոլորին կործանում են։ Գումարի դիմաց կվաճառեն նույնիսկ հայրենիքը», – ասաց նա:
Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ՝ Ցայտաղբյուր։
Հարցազրույցի երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ՝ Սուրճի սեղան
Շարունակելի