fbpx
Իրավական

«Համաներման արդյունքում ազատ արձակվածների թվում կրկնահանցագործներ կան», – Վալերի Օսիպյան

Այս տարի Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվածների թվում կրկնահանցագործներ կան, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Կրկնահանցագործները, նկատենք, նրանք են, ովքեր ազատվել են համաներմամբ ու հանցանք գործել ևս մեկ անգամ։

Ոստիկանապետը, սակայն, հստակ թիվ չասաց, թե որքանն են կազմում այդ անձինք և նշեց, որ հունվարին կայանալիք մամլո ասուլիսում կներկայացնի վիճակագրություն։

Հարցին, թե ինչպիսի հանցագործություններ են կատարում համաներման ենթարկված անձինք, Օսիպյանը պատասխանեց. «Տարբեր՝ բնակարանային գողություններ, անձնական ունեցվածքի գողություններ և այլն»։

Նկատենք, որ այս համաներումը իշխանությունների կողմից որակվում էր աննախադեպ, որի շահառուները պետք է լիներ շուրջ 5000 անձ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ