Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը:
«ՀԱՄԱՍ-ը չունի ուժեր, որոնք ունակ են կանգնեցնել Իսրայելի Պաշտպանության բանակին. վերջինս առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: Ահաբեկիչները փախչում են հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ-ի բազաները: Նրանք կառավարության նկատմամբ վստահություն չունեն»,- ասել է նախարարը: