Իրանն ու Ադրբեջանը փորձում են կարգավորել վերջերս լարված վիճակի հասած հարաբերությունները։
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդուլլահիանը նշել է, որ Իրանն իր հարևաններին համարում է ազգական ու գնահատում ազգակցական հարաբերությունները կառավարող սկզբունքները։
Նա նշել է, որ դրական շփումներ ու խորհրդակցություններ է անցկացնում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ, որպեսզի վերացվեն 2 երկրների միջև առաջացած թյուրիմացությունները։
Իրանցի նախարարի խոսքով՝ նրանք պայմանավորվել են ձևավորել համատեղ հանձնաժողով՝ հասարակական կարծիքի ու լրատվական դաշտի ավելի լավ կառավարելու համար։