fbpx
Աշխարհ

ԼԳԲՏ համայնքը հիմք չունի երթ անցկացնելու․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է Թբիլիսում անցկացվող ԼԳԲՏ միջոցառմանը՝ «Հպարտության շաբաթ»-ին։

Նա նշել է, որ Վրաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքները չեն խախտվում, ըստ այդմ՝ նրանք հիմք չունեն իրենց իրավունքների պաշտպանության համար երթ անցկացնելու։

Ղարիբաշվիլիի խոսքերը փոխանցում է Regnum-ը։

Վրաստանի ղեկավարն ասել է, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ բնակչության մեծամասնությունն անընդունելի է համարում ոչ ավանդական սեռական կապերի քարոզը։

Նա ընդգծել է, որ նման նման գործողությունները միայն նպաստում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի։

Հիշեցնենք, որ «Հպարտության շաբաթ»-ը մեկնարկել է հուլիսի 1-ին։ Շքերթի մասին հայտարարվել էր հուլիսի 5-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ