Հնդիկ երգիչ Կրիշնակումար Կուննաթը, որը հայտնի է KK մականունով, մահացել է Կալկաթա քաղաքում ելույթ ունենալուց հետո։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
53-ամյա երգչի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Ինչպես գրում է Times of India-ն, համերգի ժամանակ Կուննաթն իրեն վատ է զգացել։ Շոուից հետո նա բողոքել է, որ շատ ցուրտ է և ցանկանում է վերադառնալ հյուրանոց։ Իր սենյակում կատարողը կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։
Կուննաթը ծնվել է Դելիում 1968 թվականին։ Նա իր կարիերան սկսել է ռադիոյով գովազդային երգեր կատարելով, այսպես կոչված, երաժշտական ջինգլեր։ 1999 թվականին նա թողարկել է «Pal» ալբոմը, որը մեծ հաջողություն է ունեցել Հնդկաստանում:
KK-ն երգել է տարբեր լեզուներով, ներառյալ հինդի, բենգալերեն, թամիլերեն, ասամերեն, թելուգու, կաննադա, մալայալամ, մարաթի և գուջարաթի: