Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այն ուժերը կամ անհատները, որոնք, Նիկոլին քննադատելիս, օգտագործում են Սերժի ժամանակների հայհոյախառն հռետորաբանությունն ու ընդդիմադիր կլիշեները, ի ցույց են դնում միայն իրենց քաղաքական սնանկությունը։ Քաղաքական ակտուալությունը պահպանելու համար նրանց մշտապես հանցավոր ռեժիմ է պետք, որովհետև այդպիսի իրականության մեջ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ։ Կարելի է լինել տգետ, բայց խիզախ հեղափոխական` վայելելով քոմենթահայության սերն ու աջակցությունը։
Մինչև հեղափոխությունը այդպիսի պահելաձևը օրինաչափ ու արդարացված էր, քանի որ իշխանությունը ուզուրպացված էր։ Բայց հիմա, երբ իշխող ուժը հաղթել է Հայաստանի նորագույն պատմության ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններում, այս տիպի “քննադատությունը” կործանարար է հենց այդ ուժերի համար։ Ազատ ընտրությունների ինստիտուտի գոյության պայմաններում քաղաքական դիսկուրսի ռադիկալիզացիայի փորձը էլ ավելի է մարգինալիզացնելու այդ ուժերին և աստիճանաբար դուրս է մղելու նրանց քաղաքական ասպարեզից։ Նոր պայմաններում հաջողության են հասնելու այն ուժերը, որոնք պաթոսային պոպուլիզմի փոխարեն կկարողանան բովանդակային ու իրատեսական այլընտրանք ներկայացնել հասարակությանը և հաղթել ընտրություններում։ Հանցավոր ռեժիմի դեմ պայքարող քրոնիկ հեղափոխականների դարը անցել է»:
https://www.facebook.com/tigran.grigoryan.562/posts/2507431019337406