Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ավտրիայի կանցլերի ու Պուտինի հանդիպմանը։
- Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի շեմին չի դադարեցնի ռազմական գործողությունները․ Լավրով
- Վաղը Հեռավոր Արևելքում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն
«Ավստրիայի կանցլերը ժամանել է Մոսկվա և հանդիպում է Պուտինի հետ:
Ուշադրության է արժանի թե այն, որ կանցլերը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվա այցելող՝ ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, և թե այն, որ կանցլերը Պուտինի հետ հանդիպում է այսպես ասած մեն-մենակ, անգամ առանց թարգմանիչների, փակ ռեժիմով, առանց արարողակարգային նկարահանման կամ լուսանկարների:
Ըստ տեղեկության, փակ ռեժիմով հանդիպումը ավստրիական կողմի նախաձեռնությունն է: Այդ ռեժիմը թերևս վկայում է լրջագույն խոսելիքի մասին», – գրել է Բադալյանը: