Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ։
Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն ասաց այսօր՝ Հնդկաստանի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միրզոյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև՝ համանախագահների տարածաշրջան այցելելու վերաբերյալ։