fbpx
Իրավական

Հանձնաժողովի նպատակը որևէ մեկին պատժելը չէ. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 5-ին լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ասաց. «Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մեկ նպատակով՝ պարզելու համար` արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ կերպով պատրաստ են եղել այդ զարգացումներին, և երաշխիքներ ստեղծել, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»:

Վարչապետը նշեց, որ հանձնաժողովի նպատակը որևէ մեկին պատժելը չէ, թեպետ եթե հընթացս պարզվի, որ ինչ-որ մեկը պատժելու ենթակա արարք է գործել, կպատժվի: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ բոլոր փաստերը քննիչ հանձնաժողովում պետք է վեր հանվեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ