Ակնայի հանձնումից մեկ օր առաջ մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր․ Բեգլարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին երբ թիմով մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր, մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային:

Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա:

Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա:

Միևնույն է՝ լույսը ծագելու է…»:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3777491412289068?__cft__%5B0%5D=AZXl_uFhMkz_krT5fszwcO0nawju7aeQSAwIeO3Rm3VF11iPsmOsrhoYjLJuh7hYhDqVtxId0cm5T9D-7YzpezhDVytXXKdyu8IqH9hontoWa4RVsn1R_-VhRl50XrP1uZjOeEym095G-UvLdcQyXPRy&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ