Հուսով եմ՝ Էրնանդեսի աշխատանքից դժգոհելու պատճառ չենք ունենա։ Այս ամսին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Դանիել Կարվախալը՝ խոսելով Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից սպասելիքների մասին:
«Մեր թիմի ֆուտբոլիստները վստահ են, որ անվտանգության համար մտահոգվելու որևէ պատճառ չկա: Մենք շատ հանգիստ ենք մոտենում «Բարսելոնա»-ի դեմ խաղին»,-ասել է նա:
Կարվախալը խոստովանել է, որ ցանկանում է հաղթել «Կամպ Նոու» մարզադաշտում և ամեն ինչ անելու է դրա համար:
«Ես լավ եմ ճանաչում հանդիպման գլխավոր մրցավար Էրնանդեսին և հուսով եմ, որ մենք նրա աշխատանքից դժգոհելու պատճառներ չենք ունենա»,-հավելել է իսպանացի պաշտպան։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: