Հանոյում մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման երկրորդ օրը

Հրապարակող՝

mip

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սկսել են պատմական երկրորդ գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո, որը տևել է 40 րոպե, սկսվել է ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է «РИА Новости»-ն։ Այնուհետև սպասվում է աշխատանքային ճաշ և հռչակագրի ստորագրում։ Մինչ Հանոյից հեռանալը Թրամփը հանդես կգա մամուլի ասուլիսով։

Գագաթնաժողովի առաջին օրը երկու երկրների առաջնորդների բանակցությունները տևել են մոտ 2․5 ժամ։ Թրամփը հանդիպմանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ունի «անհավանական» և «անսահման» տնտեսական ներուժ՝ նշելով, որ ԱՄՆ-ը կարող է օգնել այն իրացնելու հարցում։ Կիմ Չեն Ինն իր հերթին վստահություն է հայտնել, որ իրենք կհասնեն հրաշալի արդյունքների, որոնց բոլորն են սպասում։

Արդյունքում ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հանդիպումները «հիանալի» էին, և որ իրենք «շատ լավ երկխոսություն» են ունեցել։

Ամենաթարմ