fbpx
Կրթություն

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. տեղի ունեցած դպրոցականների «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։

Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`

առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5000 դրամ:

Նշվում է, որ անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ