Հանուն ժողովրդավարության․ հրապարակվել է գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպը հրակարակել է այն 110 երկրների, որոնք հրավիրված են մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» խորագրով գագաթնաժողովին, որն ընդունելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրանց թվում է նաև Հայաստանը։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ մեր տարածաշրջանից հրավիրված չէ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան, ինչպես նաև հրավիրված չեն Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ուզբեկստանը։

Հրավիրվածների ցանկում չեն նաև Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի արաբական երկրները, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սուդանը, Եթովպիան և այլն։

Նշենք նաև, որ հրավիրված են Եվրամիության անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Հունգարիայի։

Հավելենք, որ գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբրի 9-10-ը՝ վիրտուալ ռեժիմով։

Ամենաթարմ