ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ, ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:
Որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության
աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների
կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ։
- Կառավարությունը մեծացնում է համայնքների աջակցության չափը
- Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել
տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
4. Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին
կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում: