fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կոչ է արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել հրաձգությունը սահմանին

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի կողմից տրամադրված ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության համաձայն` կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ և կոչ արել անհապաղ դադարեցնել հրաձգությունը:

«Ստեղծվող իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը 2 հարևան երկրների սահմանին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ երկիր է, և վկայում է հրադադարի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով հասած պայմանավորվածությունների խախտումների մասին»,- ընդգծել են ՀԱՊԿ-ում` կոչ անելով կողմերին անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:

Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ