Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այս մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
Ըստ աղբյուրի՝ ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող և տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ:
Նշվում է, որ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետանվտանգության, նախարարությունների եւ արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:
Վարժանքների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ եւ օպերատիվ-մարտական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման օպերատիվության բարձրացումն Է: