Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտպանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղափարը, որը ենթադրում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵԱՀԿ և ՇՀԿ ղեկավարների հետ։ Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։
Սեմերիկովի կարծիքով՝ այն շատ լավ առաջարկ է։
«Երկրորդը․ մենք արդեն այդ հարցի լուծման կես ճանապարհին ենք, որովհետև մենք ինը հանդիպում ենք անցկացրել ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարների, գործադիր խորհուրդների նախագահների մակարդակով։ Մեր տարածաշրջանային երեք կազմակերպությունների մակարդակով մենք քննարկում ենք համակողմանի հարցեր»,- ասել է նա։
Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն եղել են կապեր ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ու ԵԱՀԿ և ՄԱԿ ներկայացուցիչների միջև։
«Ըստ էության, մենք արդեն նախնական մշակումներ ունենք, և այդ գաղափարն արդեն իրականացման փուլում է»,- նշել է Սեմերիկովը։