Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի նահանգային խորհրդարանում բանաձև է ընդունվել, որոնց ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու դատապարտվել ադրբեջանաթուրքական ագրեսիան հայերի պատմական հայրենիքի նկատմամբ։
Այս մասին հայտնում են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի Facebook-ի էջից։
Բանաձևով նաև կոչ է արվում Ավստրալիայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը որպես երաշխիք հետակա էսկալացիայի և հակամարտության մշտական լուծում։
Նշվում է, որ Հարավային Ավստրալիան Ավստրալիայի երկրորդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Առաջինը Նոր Հարավային Ուելսն էր։