Հարավային Կորեայի Տեգու քացաքում տղամարդկանց համար նախատեսված շոգեբաղնիքում, որը գտնվում է 7 հարկանի շենքի 4-րդ հարկում, հրդեհ է բռնկվել: Այն մեկուսացվել է 20 րոպե անց:
Հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել, ևս 2 մարդ մահացել է:
Ոստիկանները քննություն են իրականացնում հրդեհի պատճառները պարզելու համար:

