Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հրթիռային արձակումներ են անցկացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին փորձարկումների: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
Նշվում է, որ խոսքն ընդհանուր առմամբ 8 հրթիռների արձակման մասին է: Դաշնակիցները 10 րոպեների ընթացքում արձակել են մարտական հրթիռային համակարգերի հրթիռներ (ATACMS) արևելյան ափի Կանվոնդոն նահանգի շրջանից:
«Համատեղ արձակումը ցույց է տվել ունակությունն ու պատրաստությունն անհապաղ բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու սադրանքի աղբյուրներին և նրանց հրամանատարությանն ու աջակցության ուժերին»,-ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Կիրակի Հյուսիսային Կորեան մի շարք տեղերից փոքր հեռահարության 8 բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա եղել է Հյուսիսային Կորեայի կողմից տարեսկզբից իրականացված 18-րդ հրթիռային փրոձարկումը:

