«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն Անգիայի առաջնության 22-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (0:1) կոճի վնասվածք է ստացել:
Քեյնն ավելի մանրակրկիտ բուժզննում կանցնի այն ժամանակ, երբ կոճի այտուցը կիջնի:
Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան նրա վերադարձի հստակ ժամկետները:
Հավանական է, որ Քեյնը չի հասցնի վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բորուսիայի» հետ խաղը, որը կկայանա փետրվարի 13-ին:
Հաղորդում է armsport.am-ը։