Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
- Ամեն ինչ անելու ենք, որ գրպանային դատավորները դուրս մնան դատական համակարգից․ նախարար
- Գլխավոր դատախազը դիմել է վճռաբեկին՝ պահանջելով բեկանել Փաշինյանի նկատմամբ 2008-ի դեպքերով դատական ակտերը
«2022թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել է հիշյալ տղամարդու դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն», – ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
