Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հայաստանյան քաղաքական համակարգի չկայացվածության հետևանքով է, որ երեսուն տարի շարունակ պարտություն կրած քաղաքական գործիչները շարունակում են կուսակցություններ ղեկավարել, ասուլիսներ տալ, խոսել մեծամասնության անունից, մի խումբ անշեղ հետևորդների միջոցով աղմուկ բարձրացնել…
Ա‘յ, երբ մի օր այս բոլոր անհաջողակ, թափբալ ու խառնակիչ գործիչների ձայնը լսելի չի դառնա քաղաքական օրակարգեր ձևավորելիս, այդժամ էլ կարող ենք ֆիքսել, որ մենք իրականում սկսել ենք ձևավորել մրցակցային քաղաքական համակարգ։
Իսկ հիմա վայելեք տեղական ժիրինովսկիների ու զյուգանովների ճամարտակախոսությունները, որովհետև հասարակության մի մեծ զանգվածի համար, քաղաքականությունը պատկերվում է նրանց կերպարով»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2635261409901581

