ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշումում:
Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքից։