Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում հաստատվել կորոնավիրուսի 1 նոր դեպք։ Քաղաքացին Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/164508058523316?__cft__[0]=AZVlFCB_wZWjVOEyDUFUpSrB04THB0kKqqLg2JNAAnX4ZFHp4uNreCLPycWMNolulLB-eTpG6wAzvckTj3ruCgtcXKvmmxjkUAAEI2svDwH17Uhiq6o8BnkxfkcJtP8P-Hn2F7Gk2CZ-JZ5kicTdF7UmpRfLRXi2M5q4mG1TRZGKHQ&__tn__=%2CO%2CP-R