ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը հավանության է արժանացել

Հրապարակող՝

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կանցնի Ծաղկաձորում

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-ից 2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Որոշումը պետք է վերանայվի 5 տարին մեկ, որն արձանագրված է 2014 թվականին Կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ՀՀ-ում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

Նախագծի պատմության ու այս թեմայով այլ մանրամասներ կարող եք ընթերցել այստեղ։

Ամենաթարմ