Հասարակություն

Հավատալ չի լինում․ հայտնիները սգում են Սոսի Խանիկյանի մահը

Երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարի հեղինակ, սցենարիստ, Սևակ Խանաղյանի հայտնի «Արցախ» երգի բառերի հեղինակ Սոսի Խանիկյանը։ Այս առիթով Facebook-ի իրենց էջերում գրառումներ են կատարել մի շարք հայտնիներ։

Սոս Ջանիբեկյանը տեղադրել է Սոսիի ու իր համատեղ լուսանկարը և դրան կից գրել

«Չեմ կարա հավատամ երդվում եմ…

մորս` աղջկա պես էր, ինձ` քրոջ  մեր ընտանիքի անդամն էր… Չի լինում հավատալ»։

Հրաչուհի Ութմազյանը նույնպես հրապարակել է Սոսիի լուսանկարը և գրել

«Լույսերի մեջ մնաս»։

Տաթև Հովակիմյանը գրել է․

«Մահացել ա երիտասարդ աղջիկ,ում անձնապես չեմ ճանաչել երբեք,ով գրել էր Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերը,որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում եմ հաճախ` հուզվում ու լացում։

Սոսի հետ տարբեր առիթներով`որևէ գրառման տակ անհամաձայնություն ենք հայտնել իրար` առանց վիրավորելու իրար ու անցել առաջ,երկուսս էլ սիրում ենք հայրենինքը`ինքը իր ճիշտը ունենալով ,ես իմ։

Վստահ եմ։

Երկուսս էլ ստեղծում էինք հանուն հայրենիքի։

Ու վստահ եմ Սոսին, ինչպես և մենք, մեկ տարուց ավել չէր «ապրում»` քովիդ, հետո դաժանագույն պատերազմ, ու հիմա սարսափելի բախումներ երկրի ներսում։

Ու Էսքանից հետո մի հարց ունեմ․ ե՞րբ ենք ապրելու, Սոսին երեկվա դժբախտ պատահարի հետևանքով այսօր էլ չկա, ինքը վստահ արդեն ուներ պլաններ այսօրվա հետ կապված, որը էլ ցավոք չի իրագործի։

Ե՞րբ ենք ապրելու…

Ե՞րբ ա իրար սիրելու ժամանակը։

Ցավ եմ ապրում…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ