ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, ապա անդրադարձել այն խոսակցություններին, որոնք որևէ դրական բան չեն ավելացնում հաղթանակի հարցում:
Հովհաննիսյանն ասել է, որ բոլորիս պարտքն է հավատալ մինչև վերջ պայքարող հայ զորականին, վստահել հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին մտքերն ու խոսակցությունները.
«Ոչինչ, մենք դիմադրում ենք, դիմադրում ենք հերոսաբար: Եթե անգամ նահանջում ենք, պիտի պահենք մեր մարտունակությունը, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,- ասել է Հովհաննիսյանը:


