Բրազիլիան արժանի հաղթանակ տարավ․ Տադիչ

Ամենադիտվածներ

Սերբիայի հավաքականի հարձակվող և ավագ Դուշան Տադիչը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայից կրած պարտության մասին։

«Բրազիլիան շատ բարձրակարգ թիմ է։ Մենք լավ մեկնարկեցինք, նույնիսկ մի քանի անգամ պատշաճ մոտեցումներ ունեցանք նրանց դարպասին: Հետո բաց թողեցինք առաջին գոլը, ինչն էլ մեզ ստիպեց շատ ռիսկի դիմել։ Այո, նրանք արժանի էին հաղթանակի, քանի որ ավելի լավն էին։ Մրցակիցը մեզնից ուժեղ էր»,- Տադիչի խոսքն է մեջբերել Globo-ն։

Հաջորդ հանդիպումը սերբերը կանցկացնեն նոյեմբերի 28-ին կամերունցիների հետ։

Ամենաթարմ