Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց իսաեզրափակիչ փուլում առաջինը կոռտ դուրս եկան Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը։
Նադալը երեք սեթում վստահ հաղթանակ տարավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 6-3, 6-4, 6-2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ արդեն կմրցի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Դոմինիկ Թիմ (Ավստրիա, 4) զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ Ռաֆայել Նադալը 11 անգամ է դարձել «Ռոլան Գարոսի» հաղթող։

