Ի դեպ․ Հաղթողի վերքերը չեն ցավում, պարտվողին՝ քերծվածքն էլ է մահացու ցավ պատճառում

Հրապարակող՝

,

Mxitar Harutyunyan

Ամենադիտվածներ

Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի միջև զուգահեռներ անցկացնելու ճանապարհով իր հետաքրքիր եզրահանգումների մասին Մխիթար Հարությունյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

1990֊1994թթ Արցախն ազատագրելիս Հայաստանն ունեցել է Արցախում կռվող մոտ 20 000֊անոց բանակ, տվել ենք մոտ 7500 զոհ, ազատագրելով մոտ 11 000 քառ. կմ տարածք։ Այսինքն, կռվող բանակի 30% կորուստը մեզ ոգով չի տակարացրել, հակառակը, անցել ենք նախահարձակ գործողությունների ու հաղթանակ տարել թվապես 4֊5 անգամ, իսկ տեխնիկապես 10֊15 անգամ մեզ գերազանցող թշնամուն։ Ընդ որում չենք հանձնվել անգամ այն դեպքում, երբ ԼՂԻՄ տարածքի գրեթե 50%֊ը թշնամին գրավել էր 1992֊ի ամռան դրությամբ։

2020թ֊ին Արցախում կռվող հայկական զինուժի քանակը եղել է 40 000֊50 000։ Կրել ենք 4000 զոհ, կորցրել ենք Արցախի տարածքի 25֊30%֊ը, չենք կորցրել ամենաանառիկ շրջանները, թշնամին չի կարողացել ճեղքել Արցախը պաշտպանող գնդերից և ոչ մի գնդի առաջնագիծ,բացի 1 գնդից։

Բայց 1994֊ին հաղթել ենք ու չենք տրտնջացել 2 անգամ ավելի շատ զոհեր կրելու համար,իսկ 2020֊ին ընդունել ենք պարտությունը, սկսելով տրտնջալ կրած կորուստների համար։

Ինչու՞ այդպես եղավ…

1994թ֊ի դրությամբ, հայկական բանակը ազատագրված ամեն քառ. կմ֊ի համար տվել էր մոտավորապես 0,5 զոհ, այսինքն 2 քառ. կմ֊ի համար՝ 1 զոհ։ Հիշեցնեմ, որ այսօր ընթացող ռուս-ուկրաինական պատերազմում ռուսները գրաված ամեն 2 քառ. կմ-ի համար տվել են 24 զոհ։

2020֊ին իր գրաված 3500 քառ. կմ տարածքի համար Ադրբեջանը կրել է 15 000 և ավելի զոհ 44 օրում։ Այսինքն, 2 քառ. կմ֊ի համար Ադրբեջանը տվել է մոտ 9 զոհ։

Այսինքն, նույն չափով տարածք ազատագրելու/գրավելու համար հայկական բանակը տվել է 24 անգամ ավելի պակաս զոհեր, քան ռուսական բանակը, և 9 անգամ ավելի պակաս զոհեր, քան ադրբեջանական բանակը։ Ռուս֊ուկրաինական ճակատում պատկերն այլ է․ ուկրաինացիները դիմացան սկզբնական կորուստներին ու այլևս ոչինչ չեն զիջում։ Ռուսաստանի առավելությունն Ուկրաինայի նկատմամբ հաստատ ավելի մեծ էր, քան Ադրբեջանինը՝ Հայաստանի նկատմամբ։ Իսկ սա նշանակում է, որ 2020֊ին Հայաստանը չպիտի հանձնվեր մինչև 2020֊ի ավարտը՝ անկախ նրանից թե ինչքան տարածքային ու մարդկային կորուստներ կունենայինք, քանի որ հայկական բանակի հաղթանակները սկսցելու էին 2021֊ի գարնանը։

Ամենաթարմ