Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:
Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը: Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է:
Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին:
https://www.facebook.com/hayernaysor.diaspora/posts/1740696252777767
