Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի:
Բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը:
Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: