fbpx
Կրթություն

Հայ դպրոցականները քիմիայի Օլիմպիադայում 3 բրոնզ են վերցրել

Կայացել է Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը։ Դրան մասնակցել են 79 երկրների 309 աշակերտներ։ Կազմակերպող երկիրը Ճապոնիան է։

Նախարարությունից հայտնում են, որ հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։

Օլիմպիադան անցակցվել է առցանց ձևաչափով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ