Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխանցել է ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը։
«Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին: Դրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են եւ այսուհետ անհերքելի»,- գրել է նա։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4507600449311647