fbpx
Ժամանց

Հայ հայտնի դիզայներն իր հավաքածուն է ներկայացրել Fashion Parade Moscow-ին

Մոսկվայում տեղի է ունեցել նորաձևության աշխարհի ամենավառ իրադարձություններից մեկը՝ Fashion Parade Moscow-ի նոր ձևաչափով առաջին բաց շոուն, որի հայտնի դիզայներները ներկայացրել են իրենց աշխատանքները։

Բաց երկնքի տակ նորաձևության ցուցադրությունն առաջին անգամ միավորել էր 15 միջազգային դիզայներների, 150 մոդելի և ավելի քան 500 000 հանդիսատեսի։

«Շոուի այսպիսի ձևաչափը արտացոլում է այսօրվա համաշխարհային թրենդը՝ բաց ցուցադրություններ, որտեղ հանդիսատեսի համար ամեն ինչ ցանկալի է դառնում։ Նորաձևությունը դուրս է գալիս քաղաքի փողոցներ։ Քաղաքային այգիներ ու տեսարժան վայրերը հանդիսատեսի համար դառնում են դահլիճներ», – հայտնում են միջոցառման մամուլի ծառայությունից։

Fashion Parade Moscow-ի հիմնական միտքը ժողովուրդների համախմբումն ու ընկերությունն է։ Ցուցադրությանը մասնակցել են դիզայներներ Հայաստանից, Բելոռուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայի և Ռուսաստանից:

Մոսկովյան նորաձևության դիզայներ Հարութ Առուստամյանը միջոցառման շրջանակներում ներկայացրել է ազգային պանկանելության մասին «խոսող» հագուստ և աքսեսուարներ։

Դիզայներն իր Instagram-ում հրապարակել է մոդելների լուսանկարներ, որոնցից մեկի շապիկին գրված է «հրեա», իսկ մյուսի գլխարկին՝ «հայ»։

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ