Փետրվարի 20-28 Հնդկաստանի Նյու Դելլի քաղաքում տեղի է ունեցել հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը:
Աշխարհի գավաթը տեղի է ունենում տարին չորս անգամ՝ 4 փուլ+ 1 ֆինալ: Փուլերի ընթացքում մարզիկները ձեռք են բերում միավորներ: Յուրաքանչյուր ձևից առավելագույնը ձեռք բերած 12 մարզիկ անցնում է ֆինալ՝ 5-րդ փուլ:
Եզրափակչում հաղթող ճանաչված մարզիկը դառնում է Գավաթի խաղարկության չեմպիոն:
Նյու Դելիում անցել է այս տարվա առաջին փուլը:
Հայաստանը ներկայացրել են Քրիստիան Լաուերը և Էլմիրա Կարապետյանը:
Քրիստիան Լաուեր/ հրացան ձև/
10մ/ 60 կրակոց/
617.5 (75-րդ տեղ)50մ/
120 կրակոց/ երեք դիրքից
1135 (կիսաեզրափակիչ 35-րդ տեղ)
Էլմիրա Կարապետյան/ատրճանակ ձև
10մ/ 60 կրակոց
567 (41-րդ տեղ)
Հաղորդում է armsport.am-ը։